«Փայզեր» ընկերությունն ակընկալում է 2021 թվականին «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի վաճառքով ստանալ 15 միլիարդ դոլարի եկամուտ
«Փայզեր» ընկերությունն ակընկալում է 2021 թվականին «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի վաճառքով ստանալ 15 միլիարդ դոլարի եկամուտ

«Փայզեր» ընկերությունն ակընկալում է 2021 թվականին «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի վաճառքով ստանալ 15 միլիարդ դոլարի եկամուտ:

«Փայզեր»-ը պատվաստանյութը ստեղծել է գերմանական գործընկեր «Բիոենտեկ» ընկերության հետ միասին: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ռոյթեր» գործակալությունը:

Հունվարի 31-ի դրությամբ, ընկերությունը պատվաստանյութի 65 միլիոն չափաբաժին առաքել աշխարհի տարբեր երկրներ, իսկ 29 միլիոն չափաբաժին՝ Միացյալ Նահանգներ: «Փայզերը» նախատեսում է մայիսին 200 միլիոն պատվաստանյութ հասցնել ԱՄՆ-ի կառավարությանը:

«փայզերի» և «Բիոենտեկի» պատվաստանյութը առաջիններից մեկն էր, որը հաստատվել է ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում:

Ընկերության հաղորդմամբ, տարվա ընթացքում վաճառքի ընդհանուր ծավալը կազմելու է 59,4-61,4 միլիարդ դոլար:

Ընկերությունները Եվրոպայի երկրներին պատվաստանյութը մատակարարելու կապակցությամբ ունեցել են խափանում, ինչը հանգեցրել է արտադրության գործընթացի փոփոխությունները: Այնուամենայնիվ, ինչպես նշվել է «Բիոենտեկում», նրանք վերադարձել են առաքման նախկին ժամկետներին:

Թողնել մեկնաբանություն