Պետքարտուղարության տեղեկությամբ, Վրաստան այցի շրջանակներում Մայք Պոմպեոն կհանդիպի Սալոմե Զուրաբիշվիլիի, Գիորգի Գախարիայի, Զավիթ Զալկալիանիի և Իլիա երկրորդի հետ
Պետքարտուղարության տեղեկությամբ, Վրաստան այցի շրջանակներում Մայք Պոմպեոն կհանդիպի Սալոմե Զուրաբիշվիլիի, Գիորգի Գախարիայի, Զավիթ Զալկալիանիի և Իլիա երկրորդի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Մայք Պոմպեոյի Վրաստան այցի վերաբերյալ:

Ինչպես նշված է գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ, ԱՄՆ-ի պետքարտուղարը նոյեմբերի 13-23-ին կմեկնի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միավորված Էմիրություններ, Քաթար և Սաուդյան Արաբիա:

Պետքարտուղարության հաղորդմամբ, Մայք Պոմպեոն Թբիլիսիում հանդիպելու է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որպեսզի վերահաստատի ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և կոչ անի հետագա առաջընթաց ունենալ ժողովրդավարական բարեփոխումներում: Պետքարտուղարը կհանդիպի նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Մայք Պոմպեոյի այցի մասին տեղեկությունը տարածել էր երեկ: Արտաքին գործերի նախարարության տվյալներով, ԱՄՆ-ի պետքարտուղարը նոյեմբերի 17-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան: