Պատրաստ ենք Վրաստանին օգնել պատվաստանյութը ներմուծելու մեջ. Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն
Պատրաստ ենք Վրաստանին օգնել պատվաստանյութը ներմուծելու մեջ. Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն

Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարարներ, Թամար Գաբունիան և Թամար Բարկալաիան հանդիպել են, Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինյուսի հետ:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր և առաջիկա անելիքները: Զրույցը վերաբերել է Համաշխարհային բանկի «կովիդ 19»-ի անհետաձգելի արձագանքման նախագծի շրջանակներում իրականացված և նախատեսվող գործողություններին և պատվաստանյութին վերաբերող հարցերին:

Թամար Գաբունիան շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին, պատվաստանյութի ներդրման ազգային ծրագրի մշակման, ներառյալ հաղորդակցական ծրագրի նախապատրաստման գործընթացում ակտիվ ներգրավվածության և պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու գործում աջակցության համար: Փոխնախարարի խոսքով, «կովիդ 19»-ի անհետաձգելի օգնության նախագծի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում հիվանդանոցային հատվածի, հատկապես պետական ​​հիվանդանոցների վերազինման ուղղությամբ, ինչը կարևոր նախապայման է ինչպես առողջապահական համակարգի ամրապնդման, այնպես էլ արդյունավետ արձագանքման համար:

Հանդիպմանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանի նկատմամբ:

«Մենք խոսեցինք ընթացիկ և ապագա նախագծերի մասին: Համաշխարհային բանկը աջակցում և օգնում է Վրաստանին: Ձեզ տրամադրել ենք 2,5 միլիոն թեստ և շնչառական ապարատ: Մենք պատրաստ ենք օգնելու պատվաստանյութը ներմուծել Վրաստան: Բացի այդ, մենք նախատեսում ենք նոր նախագիծ, որում ցանկանում ենք օգնել փոքր և միջին բիզնեսին»,- հայտարարել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն, Սեբաստիան Մոլինեուսը:

Կողմերը քննարկել են նաև հետագա գերակա ուղղությունները: Զրույցը վերաբերել է առաջնային առողջապահության համակարգում թվային տեխնոլոգիաների և հեռուստաբժշկության ներդրմանը: