Նոր կորոնավարակի կապակցությամբ Եվրամիությունը համագործակցում է Չինաստանի հետ
Նոր կորոնավարակի կապակցությամբ Եվրամիությունը համագործակցում է Չինաստանի հետ

Եվրամիությունը նոր կորոնավարակի կապակցությամբ համագործակցում է Չինաստանի հետ և պաշտոնական Պեկինից ստանում է թարմացված լրատվություն։

Հունվարի 22֊ին եվրահանձնաժողովում տեղի է ունենալու հատուկ խմբի հանդիպում, որտեղ քննարկելու են վարակի տարածման հետ կապված ռիսկերը։

Եվրամիությունում ասում են, որ այս փուլում իրավիճակը վերահսկելի է։

Ուհան քաղաքում անհայտ վարակը տարածվել է դեկտեմբերին։ Փորձագետները պնդում են, որ հիվանդություններ առաջանալու պատճառը նոր տեսակի կորոնավարակն է։ Նրանց խոսքով, նոր վարակը այն ընտանիքից է, որը 2002֊2003 թվականներին խլել է 800 մարդու կյանք։