Նաթիա Մեզվրիշվիլին նշանակվել է վարչապետի ապարատի ղեկավար
Նաթիա Մեզվրիշվիլին նշանակվել է վարչապետի ապարատի ղեկավար

Ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին նշանակվել է Վրաստանի վարչապետի ապարատի ղեկավար:

Նաթիա Մեզվրիշվիլին այս պաշտոնում փոխարինել է Գիորգի Ճոլաձեին, որը հրաժարական էր տվել Մամուկա Բախտաձեի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, օրեր առաջ:

Նաթիա Մեզվրիշվիլին 2017 թվականից զբաղեցնում էր ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը: