Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տեսահոլովակը. Վրաստանը Ռուսական ագրեսիայի զոհ (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի ագրեսիան պատկերող տեսանյութ: Տեսանյութում խոսվում է նաև Վրաստանում իրականացրած ագրեսիայի մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասված է, որ Ռուսաստանը դրսևորում է մեծ անհարգան Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Տեսանյութում ցուցադրված է Ռուսաստանի կողմից տարիների ընթացքում իրականացրած ագրեսիան:

Տեսանյութը սկսվում է 2006 թվականով և Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությամբ: Դրանից հետո ցուցադրված է 2008 թվականին Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիան, որից հետո 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը:

Բացի այդ, ցուցադրված է 2015 թվականին Ռուսաստանի կողմից Գերմանիայի խորհրդարանի և Դանիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների վրա իրականացրած կիբերհարձակումները: Տեսանյութում ցուցադրված է նաև Ռուսաստանի կողմից Մոնտենեգրոյի ընտրություններին միջամտելու և ՈՒկրաինայի դեմ իրականացրած լրտեցական քարոզարշավի կադրերը:

Ինչպես ասված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, այս փաստերը մեկ անգամ ապացուցում են, որ Ռուսաստանը փորձում է խախտել միջազգային իրավունքի վրա հենված սկզբունքները:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է նաև, որ մարտի 4-ին Սոլսբերի քաղաքում տեղի ունեցած թունավորման փաստը ներկայացնում է այս ագրեսիայի շարունակությունը:

66 ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33 ամյա դստեր անգիտակից վիճակում գտել են Սոլսբերի քաղաքում: Ոստիկանության լրատվությամբ նրանք թունավորվել են: Այդ պատճառով Մեծ Բրիտանիան խզել է Ռուսաստանի հետ բոլոր տեսակի հարաբերությունները: