Մեր նպատակն անփոփոխ է և ՆԱՏՕ-ին անդամակցելն է. Սալոմե Զուրաբիշվիլի
Մեր նպատակն անփոփոխ է և ՆԱՏՕ-ին անդամակցելն է. Սալոմե Զուրաբիշվիլի

Այսօր մեր երկիրը «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ը հաջողությամբ ավարտելով, մեկ անգամ ևս հաստատում է իր հզոր ձգտումը դեպի Հյուսիսատլանտյան դաշինք: Այս հերթական հաջողակ քայլով մենք հստակ և ինքնավստահ հայտարարում ենք, որ մեր նպատակը անփոփոխ է և ՆԱՏՕ-ին անդամակցելն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Կրծանիսիի ուսումնական կենտրոնում «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ին խոսքով ելույթ ունենալիս:

Նրա խոսքով, Վրաստանի նպատակը ժողովրդավարության և անվտանգության հզորացումը և գլոբալ խաղաղության հասնելու համար միջազգային գործընկերությունում ակտիվ մասնակցության շարունակումն է:

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ ի տարբերություն ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի շրջանակներում անցկացված նախորդ ուսուցման, այս տարի ուսուցման մասնակից պետությունների թիվը 10-ից հասել է 24-ի:

«Հենց այպիսի քայլերով են հասնում ընդհանուր նպատակի՝ ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և Վրաստա ՆԱՏՕ-ում»,- ընդգծել է նախագահը:

Նրա գնահատմամբ, մասշտաբային զորավարժությունները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի այցը, ռազմական կոմիտեի այցը, տարվա երկրորդ կեսին նախատեսված Հյուսիսատլանտյան խորհրդի ժամանումը Վրաստանի նկատմամբ դաշինքի կայուն աջակցության արտահայտումն է: