Մենք չենք հանդուրժելու բռնազավթմանը, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անբաժան մասն են. Լիլիեն Մորի Պասկյե

Մենք չենք հանդուրժելու բռնազավթմանը, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի անբաժան մասն են,-այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լիլիեն Մորի Պասկյեն հայտարարել է առաջին ալիքին տված եզակի հարցազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ Ռուսաստանը 2014 թվականին, ղրիմի բռնազավթումից հետո զրկվել է խորհրդում ձայնի իրավունքից, սակայն վերջին տարիներին նրանք փորձում են վերականգնել այդ իրավունքը:

«Այդ հիմնախնդրի պատճառով չեն լուծվում բազմաթիվ հարցեր, փաստ է, որ իրավիճակը պետք է բարելավվի: Դեռևս դա մնում է հիմնական մարտահրավեր, սակայն մենք աշխատում ենք: Գտնում եմ, որ այժմ պետք է քննարկել պատժամիջոցների հարցը, որ բոլոր երկրները պարտավոր են կատարել պարտավորությունները, այդ թվում ֆինանսական»,-ասել է Լիլիեն Մորի Պասկյեն:

Նա զրուցել է նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի դիրքորոշման մասին և ընդգծել այն ծանր իրավիճակը, որն ստեղծված է բռնազավթված տարածքներում: