Մամուկա Բախտաձեն մեծ ներդրում ունի կառավարական  և մեր քաղաքական ծրագրերի իրականացման գործում. Արչիլ Թալկվաձե
Մամուկա Բախտաձեն մեծ ներդրում ունի կառավարական  և մեր քաղաքական ծրագրերի իրականացման գործում. Արչիլ Թալկվաձե

Մամուկա Բախտաձեն մեծ ներդրում ունի կառավարական  և մեր քաղաքական ծրագրերի իրականացման գործում,- այս մասին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալկվաձեն հայտարարել է  Մամուկա Բախտաձեի հրաժարականի մասին զրուցելիս:

Արչիլ Թալակվաձեի խոսքով, Բախտաձեի գործունեությունից կառանձնացներ՝ կրթության, տնտեսության և կանաչ տնտեսության ոլորտները: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան և առանձնացնել այն ուղղությունները, որոնք կապված են իր գործունեության հետ: Դա է կրթության ոլորտը, որպես առաջնահերթություն հայտարարելը և նրա համար աննախադեպ ֆինանսների տրամադրումը: Երկրորդը դա կանանչ տնտեսությունն է և երրորդը մակրոտնտեսական կայունությունը: Այս ամենը իր արտացոլումն է գտել միջազգային վարկանիշներում»,-հայտարարել է Թալակվաձեն:

Ինչ վերաբերում հարցին, թե ինչն էր Մամուկա Բախտաձեն հրաժարականի պատճառը, Արչիլ Թալկվաձեն ասել է, որ Մամուկա Բախտաձեն այդ հարցը պարզաբանել է անձամբ:

 

 

Թողնել մեկնաբանություն