Ընկերական խորհուրդ կտայի ընդդիմության մեր բոլոր պատգամավորներին, որ ներգրավվեն այս գործընթացին. Արչիլ Թալկվաձե
Ընկերական խորհուրդ կտայի ընդդիմության մեր բոլոր պատգամավորներին, որ ներգրավվեն այս գործընթացին. Արչիլ Թալկվաձե

Գործընթացները ցույց են տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունում կա որոշակի անորոշություն, – այս մասին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ, Արչիլ Թալկվաձեն հայտարարել է, խոսելով «Եվրոպական Վրաստան» և «Ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչների որոշման մասին զրուցելիս, որը վերաբերում է կոմիտետային լսումներին չմասնակցելու հարցերին

«Որպես Խորհրդարանի խոսնակ, իհարկե ընկերական խորհուրդ կտայի ընդդիմության մեր բոլոր պատգամավորներին, որ ներգրավվեն այս գործընթացին, սակայն դա նրանց կայացրած որոշումն է: Եվրոպական ընդդիմությունը այն ընդիմությունն է, որը մասնակցում է քննարկումներին և ընդիմախոսում է իշխանական կուսակցությանը: Սա է եվրոպական ընդդիմությունը: Եթե ​​ինչ-որ մեկը իրեն անվանում է եվրոպական ընդիմություն, ապա նա պետք է ներգրավված լինի գործընթացին, սակայն նորից եմ կրկնում դա նրանց որոշումն է», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Դրա հետ մեկտեղ, Արչիլ Թալկվաձեի խոսքով, ցանկացած ցույց, որը կլինի օրենքի սահմաններում, ժողովրդավարության մասն է:

«Ցանկացած ցույց, որը նստում է Վրաստանի օրենքի շրջանակներում, ժողովրդավարության մասն է: Մեր իշխանությունների ժամանակ, նման ցույցեր միշտ երաշխավորված են եղել և պաշտպանված: Ցույցը կանցկացվի կոմիտետային լսումների ժամանակ, եթե այն  կլինի օրենքի շրջանակներում: Քաղաքացիներն իրավունք ունեն հավաքվել և արտահայտել սեփական դիրքորոշումը», – ասել է Թալկվաձեն: