Արչիլ Թալակվաձեն խորհրդարանում կադրային փոփոխությունների վերաբերյալ արել է հայտարարություն
Արչիլ Թալակվաձեն խորհրդարանում կադրային փոփոխությունների վերաբերյալ արել է հայտարարություն

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն բյուրոյի այսօրվա նիստում, կադրային փոփոխությունների վերաբերյալ արել է հայտարարություն:

Թալկվաձեի խոսքով, քաղաքական խորհրդակցություններն ավարտվել են, և ընդունվել են հետևյալ կադրային որոշումներ.

Առաջին փոխխոսնակի պաշտոնը կզբաղեցնի, Գիորգի Վոլսկին, փոխխոսնակի պաշտոնը կզբաղեցնի Մամուկա Մդինարաձեն, որը նույնպես կգլխավորի մեծամասնությունը: Փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնելու է նաև Գիորգի Կախիանին, ով մինչ այդ ղեկավարում էր գործընթացային հարցերով կոմիտեն, ևս մեկ փոխխոսնակի պաշտոնը կզբաղեցնի Կախա Կուճավան:

Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, ապա արտաքին գործերի կոմիտեի նախագահի պաշտոնում ներկայացվել է Իրակլի Բերաիան, ով մինչ այդ խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր: Եվրաինտեգրման հարցերով կոմիտեն կգլխավորի Դավիթ Սոնղուլաշվիլին, իսկ Նինո Ծիլոսանին կղեկավարի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովը:

Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Գենադի Մարգվելաշվիլին, ով մինչ այդ նույն կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր: Գործընթացային կոմիտեի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Գուրամ Մաճարաշվիլին: