Մամուկա Բախտաձեն հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Մամուկա Բախտաձեն հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն աշխատանքային ճաշին հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին, որը Վրաստան է ժամանել այսօր:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան այցելության համար և նշել, որ այս այցը մեկ անգամ ևս հաստատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը: Կողմերը զրուցել են Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացի և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին երկրի կողմից գրանցված առաջընթացի մասին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս հաստատել է ՆԱՏՕ-ի հավատարմությունը Բուխարեստի որոշման նկատմամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թբիլիսի է ժամանել այսօր: Վաղվանից նա սկսելու է պաշտոնական հանդիպումները: