Վրաստանը գնահատում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ գործընկերների և ձեր աջակցությունը, պարոն գլխավոր քարտուղար. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանը գնահատում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ գործընկերների և ձեր աջակցությունը, պարոն գլխավոր քարտուղար. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանը գնահատում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ գործընկերների և ձեր աջակցությունը, պարոն գլխավոր քարտուղար,- այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանը բարձր է գնահատում մեր երկրի տարածքում անցկացված համատեղ զորավարժությունները, պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդումը և ՆԱՏՕ-ի նավերի մուտքը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների և ձեր աջակցությունը, մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության նկատմամբ, պարոն գլխավոր քարտուղար:: Մենք պետք է շնորհակալ լինենք այս համագործակցության, պաշտպանունակության ամրապնդման, անդամակցության համար անհրաժեշտ չափորոշիչների և համատեղելիության մշակման համար անհրաժեշտ գործնական գործիքների ամրապնդման համար: Վրաստանը գնահատում է ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների կարևորությունն իր տարածքում: Չնայած սահմանափակումներին և համավարակին, մենք գնահատում ենք ՆԱՏՕ-ի նավերի ներկայությունն ու մուտքը մեր նավահանգիստներ: Հավաքական անվտանգության մեջ մենք վերցնում ենք մեր բաժինը: Մենք առավել քան երբևէ պատրաստ ենք ուժեղացնել մեր կարողությունները և շնորհակալ եմ մեր երկրին վստահության համար:

Նոր էական փաթեթը ցույց է տալիս մեր աճող համագործակցությունը: Այն հարմարեցված է անվտանգության մարտահրավերներին: Մեզ ավելին է պետք: Մենք վստահում ենք ՆԱՏՕ-ի զեկույցին: Վրաստանը ցույց է տվել իր նվիրվածությունը ինտեգրման գործընթացին և Վրաստանը կանգնած է այդ ճանապարհին` ավելի շատ համերաշխություն և ավելի համարձակություն ունենալու, Դաշինքի հետ իր հարաբերություններում», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: