Դամասկոսի կենտրոնում՝ մարդաշատ սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, առնվազն վեց մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել

21:04, 02.07.2026

Սիրիայի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դամասկոսի կենտրոնում գտնվող մարդաշատ սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 22-ը՝ վիրավորվել։ Նրանց իսկ տեղեկություններով՝ հարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, և որևէ անձ կամ խմբավորում դեռևս չի ստանձնել պատասխանատվությունը։

Սիրիայի առողջապահության նախարարության շտապօգնության դեպարտամենտի տնօրեն Ահմեդ Բակուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են Սիրիայի մայրաքաղաքի մի քանի հիվանդանոցներ։

Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, 2024 թվականի վերջին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Դամասկոսում մասշտաբային հարձակումներ այլևս տեղի չէին ունեցել։

Նմանատիպ