Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին հետ վերցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը և դուրս բերել իր զորքերը տարածաշրջաններից. Ենս Ստոլտենբերգ
Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին հետ վերցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը և դուրս բերել իր զորքերը տարածաշրջաններից. Ենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգային ճանաչված սահմաններում, մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին հետ վերցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը և դուրս բերել իր զորքերը տարածաշրջաններից,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով, Վրաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերից մեկը Սև ծովի տարածաշրջանում անվտանգությունն էր:

«Անցյալ տարի մենք ընդլայնեցինք ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթը, որը Վրաստանին օգնելու է բարեփոխումներ իրականացնելու, դաշնակիցների հետ համագործակցությունն ամրապնդելու և ընդհանուր անվտանգության ապահովման գործում:

Մեր հիմնական գերակայությունները ներառում են անվտանգ հաղորդակցությունը: Հանդիպմանը ես և նախագահը քննարկեցինք դասընթացներն ու վարժանքները, ռազմածովային օժանդակությունն ուժեղացնելու հարցում: Այսօր մենք անդրադարձանք նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգությանը և Ռուսաստանի կողմից ռազմական շինարարության շարունակմանը: ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգային ճանաչված սահմաններում: Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանին հետ վերցնել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը և դուրս բերել իր զորքերը տարածաշրջաններից», – հայտարարել է Ենս Ստոլտենբերգը: