Մադրիդում և Կատալոնիայում ձերբակալել են «Վրացական մաֆիայի» 26 անդամի
Մադրիդում և Կատալոնիայում ձերբակալել են «Վրացական մաֆիայի» 26 անդամի

Մադրիդում և Կատալոնիայում իրականացրած հատուկ գործողության արդյունքում, ոստիկանությունը ձերբակալել է 26 մարդու, 13 օբյեկտում իրականացվել է խուզարկություն,- լրատվությունն այս մասին տարածել է El Periodico հրատարակչությունը:

Հրատարակչության լրատվությամբ ձերբակալվածները այսպես կոչված «Վրացական մաֆիայի» անդամներ են:

Բացի Իսպանիայի մայրաքաղաքից հատուկ գործողությունը իրականացվել է նաև Բարսելոնայի չորս շրջանում:

El Periodico-ի փոխանցմամբ «Վրացական մաֆիան» Եվրոպայում ամենախոշոր հանցագործ խմբերից մեկն է: Հանցավոր խումբը հիմնականում զբաղվում է փողերի սպիտակեցմամբ, որի պարագլուխն է համարվում օրենքով գող Կախաբեր Շուշանաշվիլին: Նրան 2010 թվականին ձերբակալել էին Իսպանիայում և նա այժմ պատիժ է կրում Ֆրանսիայում: Այն ժամանակ Ֆրանսիայում և Իսպանիայում իրավապահ մարմինները իրականացրել են հանցագործության դեմ համատեղ հատուկ գործողություն՝ Java անվանմամբ:

Նշված հատուկ գործողության շրջանակներում, 2010 թվականին ձերբակալվել էր 85 մարդ: Նրանք արևելյան Եվրոպայում զբաղվել են փողերի սպիտակեցմամբ: Հետաքննության լրատվությամբ հանցավոր խմբի անդամները վերահսկել են 24 միլիոն եվրո արժեք ունեցող սեփականություն, այդ թվում՝ հյուրանոցներ, առևտրական կենտրոններ, 30 բնակարան, որոնք հիմնականում գտնվում էր Բարսելոնայում: