Լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսրաելի վարչապետը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազնին
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսրաելի վարչապետը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազնին

Իսրայելի վարչապետը գաղտնի այցով գտնվում էր Սաուդյան Արաբիայում: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերսը», հիմնվելով տեղական լրատվամիջոցներին:

Այս տեղեկությունը հաստատում է նաև Իսրայելի նախարարների կաբինետի անդամներից մեկը: Իսրաելի կրթության նախարարի խոսքով՝ «այս այցը հրաշալի ձեռքբերում է»:

«Թայմս օֆ Իսրաել» պարբերականի հաղորդմամբ, Իսրաելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սաուդյան Արաբիայում գտնվում էր  ԱՄՆ-ի պետքարտուղար, Մայք Պոմպեոյի այցի ժամանակ և հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ Բին Սալմանի հետ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Նեթանյահուին Սաուդյան Արաբիայում ուղեկցում էր Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավարը:

Հատկանշական է, որ սա Իսրայելի վարչապետի առաջին այցն է Սաուդյան Արաբիա: