Իսրասելի ոստիկանությունը տվել է Բենյամին Նեթանյահուի և իր կնոջը մեղադրանք առաջադրելու երաշխավորություն
Իսրասելի ոստիկանությունը տվել է Բենյամին Նեթանյահուի և իր կնոջը մեղադրանք առաջադրելու երաշխավորություն

Իսրասելի ոստիկանությունը տվել է Բենյամին Նեթանյահուի և իր կնոջը մեղադրանք առաջադրելու երաշխավորություն: Լրատվությունն այս մասին տարածել է Իսրաելի պետական ռադիոն:

Իսրաելի վարչապետին մեղադրում են Bezeq հեռուստահաղորդակցական ընկերությանը արտոնություններ տրամադրելու մեջ, որի փոխարեն ընկերությունը Նեթանյահուի կառավարության կաբինետի գործունեությունը լուսաբանում էր դրական տեսանկյունից:

Ոստիկանությունում գտնում են, որ հետաքննությունը ունի համապատասխան ապացույցներ, որով կհաստատվի Նեթանյահուի, իր կնոջ և Bezeq-ի ղեկավար Շաուլ Էլովիչի հանցանքը:

Նույն գործով, 2018 թվականի սկզբին ոստիկանությունը ձերբակալել էր Իսրաելի վարչապետի նախկին մամուլի քարտուղար Նիր Հեփեցին: Նրանք նույնպես մեղադրում են ընկերության հետ խարդախության ճանապարհով  համաձայնություն կնքելու մեջ:

Իրավապահները 2017 և 18 թվականներին, Նեթանյահուին հարցաքննել են 12 անգամ: Անձամբ երկրի վարչապետը հերքում է այդ մեղադրանքը: Նրա խոսքերով ոստիկանության երաշխավորությունը իրավական ուժ չունի: