Բենյամին Նեթանյահուն ներարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը

14:47, 10.01.2021

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներարկել է կորոնավիրուսի դեմ «Փայզերի» և «Բիոենտեկի» պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:

Նրա հետ միասին պատվաստվել է երկրի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը: Այսպիսով, նրանք դարձան Իսրայելում առաջին մարդիկ, ովքեր ընդունեցին պատվաստանյութի երկու չափաբաժինները:

Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են դեկտեմբերին: Իսրայելի վարչապետի հայտարարությամբ, Իսրայելի բնակչության մեծ մասը պետք է պատվաստվի մինչ մարտի վերջը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, առաջին պատվաստումն արդեն կատարվել է բնակչության գրեթե 20 տոկոսին:

Նմանատիպ