Եթե Իրանի ռեժիմը հարձակվի Իսրաելի քաղաքների վրա, ապա դա կլինի նրանց իսլամական հեղափոխության տարելիցի վերջին նշելը. Բենյամին Նեթանյահու

15:23, 12.02.2019

Եթե Իրանի ռեժիմը հարձակվի Իսրաելի քաղաքների վրա, ապա դա կլինի նրանց իսլամական հեղափոխության տարելիցի վերջին նշելը,- այս մասին հայտարարել է Իսրաելի վարչապետը:

Բենյամին Նեթանյահուի խոսքերով, Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում, Իրանը պատասխան հարված չի կարողանա հասցնել Թել Ավիվին և Հայֆային:

«Ես չեմ անտեսում իրանական վարչակարգի սպառնալիքները, սակայն չեմ էլ վախենում դրանցից: Եթե այդ վարչակարգը սխալվի և Թել Ավիվն ու Հայֆան ոչնչացնելու փորձ անի, անհաջողության կմատնվի, սակայն դա նրանց վերջին տոնակատարությունը կդառնա»,- ասել է վարչապետը:

Փետրվարի 11-ին, Իրանում նշել են իսլամական հեղափոխության 40 ամյակը: Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներից մեկը ասել է, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կոչնչացնի  Թել Ավիվն ու Հայֆա քաղաքները:

Նմանատիպ