Կովիդ-կանոնակարգերը խախտելու համար տուգանքները համաներվել են
Կովիդ-կանոնակարգերը խախտելու համար տուգանքները համաներվել են

Կովիդ-կանոնակարգերը խախտելու համար տուգանքները համաներվել են: Համապատասխան որոշումն այսօր ընդունեց խորհրդարանը: Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց «Վարչական վճարից ազատման» և «Համաներման» մասին օրինագծերը:

Փոփոխություններն ուղղված են անհատներին ազատել բոլոր վարչական իրավախախտումներից և պատժամիջոցներից, որոնք կատարվել են մինչև 2021 թվականի հունիսի 23-ը, ներառյալ մեկուսացման և կարանտինային կանոնների խախտումները:

Ինչ վերաբերում է «Համաներման մասին» նախագծին, ապա այն նախատեսում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից: