Իրանը կոչ է անում Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանի հարավում. եթե ագրեսիվ գործողությունները չդադարեցվեն, Իսրայելը կբախվի Իրանի զինված ուժերի կոշտ պատասխանին
Իրանը կոչ է անում Իսրայելին դադարեցնել «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունները, ասվում է իրանական լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ։
«Եթե Իսրայելը չդադարեցնի իր ագրեսիվ գործողությունները Լիբանանի հարավում, ապա կբախվի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի խիստ պատասխանին», – ասվում է հայտարարության մեջ։
Իրանական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարությունը արել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը, որը համակարգում է երկրի զինված ուժերի գործողությունները։