Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին արգելվել է բեռնատարների տեղաշարժը
Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին արգելվել է բեռնատարների տեղաշարժը

Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածին արգելվել է բեռնատարների տեղաշարժը: Այս մասին ասված է  Վրաստանի ներքին գործերի նախարարության, պարեկային ոստիկանության տեղեկատվության մեջ:

«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչությունը տեղեկացնում է, որ ձյունատեղումների պատճառով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Կոբի-Գուդաուրի (93-107 կմ.) հատվածում, Նադիբանի գյուղից (69 կմ.) դեպի Լարս արգելվել է բեռնատարների տեղաշարժը: Այլ տիպի տրանսպորտի համար ճանապարհը ազատ է:

Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները գտնվում են տեղում և կարգավորում են երթևեկության անվտանգ տեղաշարժը:

Կոչ ենք անում քաղաքացիներին, ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին  և առավելագույնս պահպանել երթևեկության կանոնները»,- ասում են գերատեսչությունում: