Կառավարության կողմից հաստատված պատվաստման ծրագիրը լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին. Զաալ Կապանաձե
Կառավարության կողմից հաստատված պատվաստման ծրագիրը լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին. Զաալ Կապանաձե

Կառավարությունը հաստատել է պատվաստումների համապատասխան ծրագիրը և այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին,- այս մասին «կովիդ 19»-ի դեմ պատվաստման ներդրման միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի նիստից հետո, որը կայացել է կառավարության վարչակազմում, հայտարարել է բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալության տնօրեն, Զաալ Կապանաձեն:

Կապանաձեի խոսքով, հանդիպումը քննարկվել է պատվաստանյութերի տեղափոխման և տեղակայման, ինչպես նաև իմունիզացիայի օբյեկտների և թիրախային խմբերի հարցը:

«Այսօր մենք խոսել ենք պատվաստանյութի մասին, որը Վրաստանը կստանա փետրվարի կեսերից մինչև փետրվարի վերջ: Սա Pfaizer-ի պատվաստանյութն է, 30 000 չափաբաժին: Ինչպես գիտեք, Pfaizer-ի պատվաստանյութի պահպանման և տեղափոխման պայմանները ներառում են գերսառը շղթայի գործընթաց: Այսօրվա հանդիպմանը մենք քննարկեցինք պատվաստանյութի տեղափոխման և տեղաբաշխման հետ կապված նյութատեխնիկական հարցերը: Խոսքը վերաբերել է նաև իմունիզացիայի հնարավորություններին: Մենք խոսեցինք թիրախային խմբերի մասին, որոնք պատվաստվելու են առաջին փուլում: Ինչպես գիտեք, կառավարությունը հաստատել է պատվաստումների համապատասխան ծրագիրը և այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին», – ասել է Զաալ Կապանաձեն: