Կալա-Ուշգուլի ճանապարհահատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Կալա-Ուշգուլի ճանապարհահատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ներքին պետական նշանակության Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլիի ավտոճանապարհի կմ171-կմ184 (Կալա-Ուշգուլի) հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը,- այս մասին տեղեկություն է տարածում Ավտոճանապարհային վարչությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, ճանապարհի նշված հատվածում արգելք սահմանելու պատճառը առատ ձյունը և սողանքի վտանգն է: