Ջո Բայդենը հայտարարում է, որ Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի
Ջո Բայդենը հայտարարում է, որ Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի

«Ամերիկան ​​վերադարձավ», «ժղովրդավարությունը վերադարձավ»,- այս մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է պետքարտուղարությունում, ԱՄՆ-ի նոր արտաքին քաղաքականության իր տեսլականը ներկայացնելու ժամանակ: Բայդենական ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տեսլականը միջազգային ասպարեզում՝ Ամերիկայի պատշաճ առաջնորդության վերականգնումն է:

Բայդենի խոսքով, ավարտվելու է Եմենում հարձակողական գործողություններին ԱՄՆ-ի աջակցությունը: Ինչպես նշել է նախագահը, նշանակվելու է դեսպան, որը կենտրոնանալու է այս երկարատև հակամարտության վրա:

«Պատերազմ, որը ստեղծել է մարդասիրական և ռազմավարական աղետ»,- հայտարարել է Բայդենը, Եմենի մասին խոսելիս և նշել, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել և օժանդակել Սաուդյան Արաբիային:

Այնուամենայնիվ, Բայդենը ասել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները գնահատելու համար, պաշտպանության քարտուղար Լլլոյդ Օսթինը կանցկացնի «գլոբալ ուժերի վիճակի վերանայում», և մինչ այդ գործընթացն ընթացքի մեջ  է, ըստ ԱՄՆ-ի նախագահի, Միացյալ Նահանգները կդադարեցնի իր ուժերի տեղակայումը Գերմանիայում:

Նախագահ Բայդենը քննադատել է նաև Կրեմլին, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին բանտ նստեցնելու համար:

«Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի և առանց պայմանների: Մենք չենք խուսափելու Ռուսաստանի դեմ սակագներ սահմանելուց և կպաշտպանենք մեր լավագույն շահերը և մեր ժողովրդին», – ասել է Բայդենը:

Թողնել մեկնաբանություն