Հուբերտ Քնիրշ. Կարծում եմ, համաձայնություն կլինի և Վրաստանը կվերադառնա Եվրոպային
Հուբերտ Քնիրշ. Կարծում եմ, համաձայնություն կլինի և Վրաստանը կվերադառնա Եվրոպային

Անպայման հարց ուղղեք տիկին Սալոմե Զուրաբիշվիլուն, ինչ է նկատի ունեցել իր հայտարարությունում,- այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշը՝ Առաջին ալիքի «Կվիրիս ինտերվիու» հաղորդմանը հյուրընկալվելիս:

«Վստահ եմ, Վրաստանի նախագահի այցը Փարիզ, դա «վերադարձ էր հայրենիք»: Կարծում եմ նաև, որ Բեռլինում շատ հաճելի և կառուցողական հանդիպում է կայացել Դաշնային նախագահ Շտայնմայերի և Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նա ընդգծել է Վրաստանի ամբիցիաները, եվրոպական ընտանիք վերադառնալու ցանկությունը: Կարծում եմ, համաձայնություն կլինի և Վրաստանը կվերադառնա Եվրոպային՝ այս բարդ նախագահական մրցավազքից հետո, որն անցել է նախորդ տարվա ավարտին»,- հայտարարել է Քնիրշը:

Այս հայտարարությամբ, Հուբերտ Քնիրշը պատասխանել է լրագրողի հարցին, ինչ է նկատի ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, երբ Ֆրանսիա և Գերմանիա այցերի արդյունավետությունը համեմատել միմյանց հետ: