Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուլիսի 4-ին հանդիպելու է Վլադիմիր Պուտինին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուլիսի 4-ին հանդիպելու է Վլադիմիր Պուտինին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուլիսի 4-ին Վատիկանում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Այս մասին հայտարարել է Վատիկանի մամլո խոսնակ Ալեսանդրո Ջիզոտին:

Մինչ այդ, Իտալիայում Պուտինի այցի մասին տեղեկւթյունը հաստատել էին նաև Կրեմլում, սակայն այցի ամսաթիվը և մանրամասները Ռուսաստանի նախագաի վարչությունը չի կոնկրետացրել:

Վերջին անգամ, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Ռուսաստանի նախագահին ընդունել էր 2015 թվականին: