Հայտնի է «Վրաստանի աստղի» եզրափակիչ տասնյակը

Հայտնի է երաժշտական մեգաշոու «Վրաստանի աստղի» եզրափակիչ տասնյակը: Մրցույթի հիմնական մրցանակի ՝ «եվրատեսիլի ուղեգրի» համար պայքարելու են հետևյալ մասնակիցները՝ Օթո Նեմսաձեն, Գիորգի Նակաշիձեն, Նինի Ցնոբիլաձեն, Մարիամ Կախելիշվիլին, Իկակո Ալեքսիձեն, Թամար Լաճղեպիանին, Դիմա Կոբեշավիձեն, Լիզա Կալանդաձեն, Գիորգի Փրուիձեն և Բեսո Նեմսաձեն:

Լայվշոուները Թբիլիսիի մեծ համերգային դահլիճում տեղի են ունենալու հունվարի 26-ից, յուրաքանչյուր տուրում մրցույթից դուրս է մնալու մեկ մասնակից, իսկ ընտրությունը կատարելու է հանդիսատեսը, քանզի հենց ժողովրդի ձայնն է լինելու որոշիչը, այն նորարարական քվեարկության համակարգում, երբ մրցակիցներին աջակցություն հնարավոր է ցուցաբերել ֆեյսբուկ մեսենջերի միջոցով: