Հայաստանում ստեղծվեց քաղաքական նոր կուսակցություն՝ «Հայկական Երազանք»
Հայաստանում ստեղծվեց քաղաքական նոր կուսակցություն՝ «Հայկական Երազանք»

Հայաստանում ստեղծվեց նոր կուսակցություն՝ «Հայկական Երազանք»:

Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 24-ին: «Հայկական երազանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքագետ Արմեն Մկրտչյանը, իրավաբան Ցոլակ Գրիգորյանը, Արցախյան պատերազմի հրամանատար Արշակ Արշակյանը, տնտեսագետ Սմբատ Ռոստոմյանը, արեւելագետ Գեղամ Հարությունյանը, իրավաբան Դավիթ Խոսրովյանը եւ իրավագետ Արտավազդ Սարգսյանը:

Կուսակցության հռչակագրում ասվում է, որ «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի քաղաքացու ուսերից թոթափեց քրեաօլիգարխիկ համակարգի ծանր լուծը եւ այժմ հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար պետք է ստեղծել նոր, իրապես ժողովրդավարական քաղաքական ու տնտեսական կառավարման համակարգ: