«Համաշխարհային ռեգբին» ներողություն է խնդրում Վրաստանից
«Համաշխարհային ռեգբին» ներողություն է խնդրում Վրաստանից

«Համաշխարհային ռեգբին» ներողություն է խնդրում Վրաստան-Ուրուգվայ հանդիպման ժամանակ մարզադաշտում ռուսական երգեր միացնելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին, Վրաստանի կողմից ՈՒրուգվայի տուգանայինում լելո դնելու ժամանակ մարզադաշտում հնչում էր Վալերի Մելաձեի երգը: Այդ պատճառով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, վրաց ռեգբիիստ Ջաբա Բրեգվաձեն խնդրել է կազմակերպիչներին, որ նման սխալ թույլ չտան: Նրան հետևել է նաև գլխավոր մարզիչ, Միլթոն Հեյգը:

«Խաղից հետո նրանք միացնում էին ռուսական երգեր: Վրացի էր երգում, սակայն դա ռուսական երգ էր: Ցանկանում եմ ասել, որ Վրաստանը Ռուսաստանը չէ: Մենք ունենք այլ լեզու և մշակույթ: Խնդրում եմ հիշեք դա»,- ասել է Հեյգը:

«Համաշխարհային ռեգբիի» մամուլի  խոսնակը հայտարարել է, որ կազմակերպությունը ցավում է այդ սխալի համար:

«Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր վրացի ընկերներից այս անհարմարության համար: Մենք քննարկել ենք այդ հարցը կազմակերպիչների հետ, որպեսզի նման բան տեղի չունենա», – ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը Վրաստանը կանցկացնի Օսակայում, և մեր մրցակիցը կլինի Ֆիջին: Հանդիպումը կսկսվի հոկտեմբերի 3-ին, ժամը 09:15-ին, որի ուղիղ հեռարձակումը  ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը:

Թողնել մեկնաբանություն