Գիորգի Կվիրիկաշվիլին՝ բիզնես-միության անդամներին. Այսօր այստեղ եմ լսելու, այլ ոչ թե խոսելու համար
Գիորգի Կվիրիկաշվիլին՝ բիզնես-միության անդամներին. Այսօր այստեղ եմ լսելու, այլ ոչ թե խոսելու համար

Այսօր ես այստեղ եմ լսելու, այլ ոչ թե խոսելու համար,- այսպես է դիմել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ բիզնես-միության անդամներին:

Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, ընդհանուր առմամբ, մակրոէկոնոմիկական չափանիշներով, 2017 թվականը բավականին արդյունավետ տարի էր, նախատեսվածից ավելի բարձր ցուցանիշներ էին:

Վարչապետը բիզնես-միության անդամներին է ներկայացրել է Իրակլի Լեքվինաձեին:

«Իրակլի Լեքվինաձեն ունի փորձ՝ բիզնես-սուբյեկտների հետ հարաբերություններում: Կոչ եմ անում բոլորիդ, լինել առավելագույնս անկեղծ և ազնիվ՝ նրա հետ հաղորդակցվելիս»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի բիզնես-միության անդամների հետ հանդիպմանը տնտեսական թիմի նախարարների հետ միասին ներկա է նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Այսօրվա հանդիպմանը բիզնես-միության ներկայացուցիչները կառավարության ղեկավարին և նախարարների կաբիների անդամներին կծանոթացնեն «Վրաստանի բիզնես-միջավայրը՝ մասնավոր սեկտորի աչքերով» հետազոտության արդյունքները: