Ֆրանսիայի սենատը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը
Ֆրանսիայի սենատը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը

Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչման հարցը: Այս մասին փաստաթուղթը հրապարակված է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի կայքում:

Բանաձևի հեղինակներից մեկի, սենատոր Բրունո Ռետայոյի տեղեկությամբ, քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին:

Հարկ է նշել, որ Սենատի բանաձևը հանձնարարականի բնույթ ունի, և գործադիրը իշխանությունները պարտավոր չեն այն իրականացնել:

Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից մեկը, մասնակցում էր բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում: