Ըստ օդերևույթաբանների՝ արևելյան Վրաստանում ջերմաստիճանը ապրիլի 8-9-ը կնվազի մինչև մինուս վեց աստիճան
Ըստ օդերևույթաբանների՝ արևելյան Վրաստանում ջերմաստիճանը ապրիլի 8-9-ը կնվազի մինչև մինուս վեց աստիճան

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, ապրիլի 7-8-ը արևելյան Վրաստանում սպասվում են ցուրտ և խոնավ օդի զանգվածներ, որոնք կտարածվեն Կովկասի հյուսիս-արևելքից:

Ապրիլի 7-ին նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ անձրևի տեսքով, իսկ լեռնեյին շրջաններում ձյուն և մառախուղ: Ապրիլի 8-ին տեղումները կարող են լինել ձյան տեսքով նաև նախալեռնային շրջաններում:

Ըստ եղանակային կանխատեսումների, ապրիլի 8-9-ի գիշերը, Շիդա Քարթլիում և Կախեթիում ջերմաստիճանի էական անկում է սպասվում: Նախալեռներում՝ -2, -4, լեռներում ՝ -4, -6 աստիճան:

Գործակալությունը հայտնում է, որ ցրտահարությունը կարող է վնասել ծաղկման փուլում գտնվող պտղատու ծառերին, ինչպես նաև, ցորենին և այլ մշակաբույսերին: