Դրական ենք վերաբերում Ռուսաստան-Վրաստան ուղիղ ավիաչվերթների վերականգնման թեմային. Վրաստանի էկոնոմիկայի նախարար
Դրական ենք վերաբերում Ռուսաստան-Վրաստան ուղիղ ավիաչվերթների վերականգնման թեմային. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, ողջունում են, եթե Ռուսաստան-Վրաստան ուղիղ ավիաչվերթները վերականգնվեն:

Նրա խոսքով, չնայած Ռուսաստան-Վրաստան չվերթների դադարեցման, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանում ավելանում է զբոսաշրջիկների թիվը, այդ թվում՝ Վրաստանի ցամաքային ճանապարհով և ոչ ուղիղ չվերթներով մեր երկիր են այցելում ռուս զբոսաշրջիկներ:

Նախարարի մեկնաբանմամբ, ռուս զբոսաշրջիկները հաստատում են, որ իրենց համար Վրաստանն անվտանգ տուրիստական երկիր է, համապատասխանաբար, անվտանգության թեմաները, որի պատճառով արգելվեցին չվերթները, այլևս օրակարգում չեն:

Հիշեցնենք, որ չվերթների դադարեցման հրամանն արձակել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 2019 թվականի հունիսի 21-ին:

Թողնել մեկնաբանություն