Դոնալդ Թրամփն հաստատել է, որ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ծրագրում է հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Դոնալդ Թրամփն հաստատել է, որ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ծրագրում է հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատում է, որ նոյեմբերի 13-ին մտադիր է Վաշինգտոնում հանդիպել Թուրքիայի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին Թրամփը գրել է «Twitter» սոցիալական ցանցում:

Ինչպես նշել է Միացյալ Նահանգների նախագահը, Էրդողանի հետ ունեցել է բավականին լավ հեռախոսազրույց:

«Վերջերս ես շատ լավ զրույց եմ ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նա տեղեկացրել է ինձ, որ թուրքական ուժերը ձերբակալել են «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բազմաթիվ զինյալների, որոնք, հաղորդվում էր, որ փախել են հակամարտության սկսելու ժամանակ, այդ թվում ահաբեկիչ մարդասպան՝ Ալ-Բաղդադի կնոջը և քրոջը: Մենք զրուցել ենք նաև Սիրիայի հետ նրանց սահմանի, ահաբեկչության վերացման, քրդերի դեմ թշնամանքի ավարտի և այլ կարևոր հարցերի մասին: Սպասում եմ գալիք չորեքշաբթի օրվան, երբ Սպիտակ տանը կհանդիպեմ Էրդողանին»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, նոյեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ուժերը ձերբակալել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի կնոջը, քրոջը և փեսային:

Թողնել մեկնաբանություն