Դեղագործական շուկայի կարգավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան կներկայացվի դեկտեմբերին
Դեղագործական շուկայի կարգավորման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան կներկայացվի դեկտեմբերին

Դեղագործական շուկայի կարգավորման վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան կներկայացվի դեկտեմբերին,- այս մասին կառավարության այսօր նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով, կառավարությունը խորհրդարանի հետ միասին ինտենսիվ աշխատելու է այս հարցով։

«Ինչպես խոստացել էինք, ակտիվ աշխատում ենք, առողջապահության նախարարն աշխատում է դեղագործական շուկայի կարգավորումների վրա։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ՝ նախագիծը խորհրդարան կներկայացվի դեկտեմբերին։ Դա մեր ցանկությունն է, և մենք, իհարկե, խորհրդարանի հետ միասին, ինտենսիվ կաշխատենք այս հարցի շուրջ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։