Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ
Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ

Վրաստանի արտաքին գործերի  նախարար, Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ, Էլդար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ, Վրաստանի արտաքին գործերի նախարարը ֆիքսել է իր վրդովմունքը, վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի սրման կապակցությամբ։

Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ կարևոր է տեղում իրավիճակի լիցքաթափումը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարը հույս է  հայտնել, որ միջազգային ներգրավվածությամբ հնարավոր կլինի կարճ ժամկետում լուծել հակամարտությունը, որը կարևոր է տարածաշրջանի համար։