Դատախազությունը հրապարակում է ձայնագրություն, որտեղ խոսվում է Բադրի Պատարկացիշվիլու սպանության մասին (վիդեո)

Վրաստանի դատախազության կողմից բացվել է Բադրի Պատարկացիշվիլու սպանության պատրաստման փաստը,- այս մասին հայտարարություն է արվել գլխավոր դատախազությունում:

Գլխավոր դատախազության տեղեկությամբ, դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա, ծառայողական իրավասությունների չարաշահման և ծանրացնող հանգամանքներում գործած հանցանքի նախապատրաստման փաստով, ձերբակալված է սահմանադրական անվտանգության դեպարտամենտի Թբիլիսիի գլխավոր վարչության երկրորդ դեպարտամենտի առաջին ծառայության նախկին ղեկավար Գ.Մ.-ն,  գլխավոր վարչության ղեկավարի նախկին տեղակալ Լ.Ք.-ին և նույն վարչության երկրորդ ծառայության ղեկավար Ռ.Շ.-ին ներկայացվել է մեղադրանք:

«Անցկացված հետաքննությամբ բացահայտվել է. Հանրությանը քաջ հայտնի է «գաղտնի կադրեր նկարահանելու անձանց գործը», մեղադրյալներից մեկի տունը խուզարկելիս հայտնաբերվել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը պատկանող ձայնագրող սարք, որը ենթարկվել է փորձաքննության և պարզվել է, որ 2007 թվականի փետրվարի 4-ին և 5-ին երկու ձայնագրությունները վերաբերում էին կոնկրետ անձի լիկվիդացման պատրասատման հարցին:

Մասնավորապես, 2007 թվականի փետրվարի 4-ին ձայնագրությունում Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) բարձրպաշտոնյան Գ.Դ.-ն զրուցում է Բադրի Պատարկացիշվիլու անվտանգության աշխատակցի հետ և փորձում նրան գայթակղել: Զրույցի ժամանակ Գ.Դ. հաստատում է, որ սպանության պատրաստման հարցը հաստատված է այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից, քանի որ Բադրի Պատարկացիշվիլին նրանց քաղաքական հակառակորդը և իշխանության թշնամին է: Ձայնագրությունից պարզվում է, որ լիկվիդացումը պետք է իրականացնի ՍԱԴ-ը:

Ինչ վերաբերում է երկրորդ ձայնագրությանը, որը արվել է 2007 թվականի փետրվարի 5-ին, դրանում պատկերված է «մոդուլի» շենքում անցկացված ժողովը, երբ ՍԱԴ-ի բարձրպաշտոնյա Գ.Դ.-ն, իր ենթակայության տակ գտնվող ՍԱԴ-ի աշխատակիցները և այժմ մեղադրյալներ Լ.Ք.-ն, Ռ.Շ-ն և Գ.Մ.-ն, քաղաքական տարածքից դուրս հանելու նպատակով նախապատրաստում են Բադրի Պատարկացիշվիլու սպանությունը:

Գործով հարցաքննված մի քանի վկաների ցուցմունքներով և ձեռքբերված նամակային վկայություններով հաստատվել է, որ սպանության նախապատրաստելու համար մշտապես վերահսկվում էր Բադրի Պատարկացիշվիլու տեղափոխման երթուղին, այդ թվում օդանավակայանի այն անցումները, որոնցից նա օգտվում էր»,- ասվում է դատախազության հայտարարությունում: