Չինաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է 44 մարդ
Չինաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է 44 մարդ

Չինաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է 44 մարդ, տուժածների թիվը հասնում է 640-ի: Նրանցից 32-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Տեղի մամուլի տեղեկությամբ, պայթյունն այնքան հզոր էր, որ սեյսմոլոգիական ծառայությունը գործարանի հարակից տարածքում գրանցել է 2.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Աղետի հետևանքների դեմ պայքարելու համար հարևան քաղաքներից Ցիանզու են ժամանել հրշեջ և փրկարարական անձնակազմեր: Տեղում մոբիլիզացվել է մոտ 1000 հրշեջ և մոտ 200 հրշեջ-ավտոմեքենա:

Իրավապահները պայթյունի պատճառները պարզելու համար հարցաքննել են մի քանի հոգու: