Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ Թայվանի անկախությունը նշանակում է պատերազմ
Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ Թայվանի անկախությունը նշանակում է պատերազմ

Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ Թայվանի անկախությունը նշանակում է պատերազմ: «BBC»-ի փոխանցմամբ, նշված հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ պաշտոնական Պեկինը կղզու մերձակայքում ավելացրել է ռազմական ակտիվությունը և սկսել ռազմական ինքնաթիռներով վերահսկողություն:

«Մենք լրջորեն ենք վերաբերվում Թայվանի անկախության ուժերին. Ով խաղում է կրակի հետ, նա կայրվի հրդեհում: Թայվանի անկախությունը նշանակում է պատերազմ», – Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, Վու Չիենը:

Չինաստանը Թայվանը ճանաչում է որպես իր անջատողական շրջան, չնայած Թայվանի ղեկավարությունն իրեն համարում է անկախ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է իր աջակցությունը Թայվանին: Վաշինգտոնում Պեկինի հայտարարությունները անվանում են ցավալի և ասում են, որ պետք է խուսափել տարածաշրջանում առճակատումներից: