Չեխիայում նախագահական ընտրություններ են
Չեխիայում նախագահական ընտրություններ են

Չեխիայում ընթանում են նախագահական ընտրություններ: Պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 9 թեկնածուներ, սակայն հիմնական պայքարը, ըստ հարցումների արդյունքների, կծավալվի գործող նախագահ Միլոշ Զեմանի և Չեխիայի Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Իրժի Դրագոշի միջև:

Զեմանին պաշտպանում են ձախակողմյան հայացքներ ունեցողները, իսկ Դրագոշին աջակցում են աջակողմյան կուսակցությունները:

Եթե ​​առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստանա ձայների ավելի քան 50%-ը, ապա երկու շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլը: Ընտրություններին մասնակցում է ավելի քան ութ միլիոն ընտրող: Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով: