Բաթումիի և Լազեթիի միտրոպոլիտ Դիմիտրին պատվաստվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով
Բաթումիի և Լազեթիի միտրոպոլիտ Դիմիտրին պատվաստվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով

Բաթումիի և Լազեթիի միտրոպոլիտ Դիմիտրին (Շիոլաշվիլի) կորոնավիրուսի դեմ պատվաստվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով: Նա պատվաստվել է Խելվաչաուրիի բժշկական կենտրոնում:

Սրբազան Դիմիտրին ասում է, որ իրեն լավ է զգում և հայտարարում, որ համավարակն ավարտելու միակ միջոցը պատվաստումն է:

«Սինոդի որոշմամբ պատվաստումը կամավոր է, և այսպես է նաև այլ երկրներում: Ամեն օր, երբ զգում ես այսքան շատ մարդկանց, ընկերների, մերձավորների մահը, երբ գիտես, որ դա համավարակը հաղթահարելու միակ միջոցն է: Ամեն օր ես խնդրում եմ տիրոջը, որ փրկի մեզ մահից, ավելորդ մտածելու ժամանակ չկա: Եվս մեկ անգամ օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին», – հայտարարել է միտրոպոլիտը: