«Ազգային շարժում - ուժը միասնության մեջ է» ընտրական ցուցակի առաջին համարը Բուբա Կիկաբիձեն է
«Ազգային շարժում - ուժը միասնության մեջ է» ընտրական ցուցակի առաջին համարը Բուբա Կիկաբիձեն է

«Միասնական ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» ընտրական ցուցակի առաջին համարը դերասան և երգիչ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեն է: Քաղաքական միավորումը ընտրական ցուցակն արդեն ներկայացրել է ԿԸՀ-ին:

«Միասնական ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» ընտրական ցուցակի քսանյակը. Բուբա Կիկաբիձե, Գրիգոլ Վաշաձե, Նիկա Մելիա, Խատիա Դեկանոիձե, Կոբա Նաղոփիա, Դեվի Ճանկոտաձե, Լևան Վարշալոմիձե, Սալոմե Սամադաշվիլի, Զալիկո Ուդումաշվիլի, Խաթունա Սամնիձե, Ռոման Գոցիրիձե, Թեմուր Ջանաշիա, Նատո Չխեիե, Ռամազ Նիկոլաիշվիլի, Կախա Օքրիաշվիլի, Գուբազ Սանիկիձե, Աբդուլա Իսմաիլով, Ցեզար Չոչելի, Թամար Կորձաիա, Սուլխան Սիբաշվիլի:

Ըստ «ազգային շարժում» կուսակցության անդամ Թինա Բոկուչավայի, ՄԱՇ-ը «ներկայացրել է հաղթանակի ցուցակ»:

«Մենք այսօր ԿԸՀ-ում գրանցեցինք «միասնական ազգային շարժման» ցուցակը, որը հաղթանակի ցուցակ է, քանի որ միասնական ազգային շարժումը այս ընտրություններում պայքարում է միայն հաղթանակի համար»,- ասել է Թինա Բոկուչավան:

«Միասնական ազգային շարժում – ուժը միասնության մեջ է» միավորումը ԿԸՀ-ին ներկայացրել է 177 հոգանոց ընտրողների ցուցակ: