«Միասնական ազգային շարժումը» կուսակցության նախագահին կընտրի էլեկտրոնային ձևով
«Միասնական ազգային շարժումը» կուսակցության նախագահին կընտրի էլեկտրոնային ձևով

«Միասնական ազգային շարժումը» կուսակցության նախագահին կընտրի էլեկտրոնային ձևով:

Ինչպես նշված է կուսակցության ֆեյսբուքյան էջում, ժամը 14:00-ին կհրապարակվի ընտրություններին մասնակցելու կարգը և կսկսվի քվեարկությունը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ի ժամը 21:00-ն:

«Միասնական ազգային շարժումը» սկսում է արմատավորել ժողովրդավարական կառավարման աննախադեպ մեխանիզմ: Թափանցիկության, հաշվետվողականության, քաղաքացիների մասնակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը խթանելու նպատակով, քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել ներդնել կուսակցության նախագահի ընտրության ժամանակակից, էլեկտրոնային մեթոդը, որպեսզի մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարողանան կարևոր դեր ունենալ այս գործընթացում:

Կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու `Նիկա Մելիան և Լևան Վարշալոմիձեն:

Քվեարկության գործընթացին կարող են մասնակցել «Ազգային շարժման» անդամները, աջակիցները և երկրպագուները: Կեղծ էջերն ու այսպես կոչված բոտերը քվեարկությանը չեն մասնակցի:

Այսօր ՝ ժամը 14:00-ին, կհրապարակվեն ընտրություններին մասնակցելու կանոնները և կսկսվի քվեարկությունը, որը կտևի մինչ դեկտեմբերի 25-ի ժամը 21:00-ն», – ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում: