Ռուսական խոսքերն ու երգերն անընդունելի են, սակայն դրա կապակցությամբ Բուբա Կիկաբիձեն արել է պարզաբանումներ. Խատիա Դեկանոիձե
Ռուսական խոսքերն ու երգերն անընդունելի են, սակայն դրա կապակցությամբ Բուբա Կիկաբիձեն արել է պարզաբանումներ. Խատիա Դեկանոիձե

Ռուսական խոսքերն ու երգերն անընդունելի են, սակայն դրա կապակցությամբ Բուբա Կիկաբիձեն արել է պարզաբանումներ,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն:

«Տեխնիկական մասով ոչինչ չեմ կարող ասել, այդ մասին հայտարարություն արեց ինքը ՝ պարոն Բուբան: Ես ձեզ լրացուցիչ բան չեմ կարող ասել»,- ասել է Խատիա Դեկանոիձեն:

«Ազգային շարժման» ցույց-համերգին կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար, Բուբա Կիկաբիձեն «Թբիլիսո» երգի մի մասը կատարել է ռուսերեն լեզվով: Դրանից հետո Կիկաբիձեն պարզաբանել է, թե ինչու է երգի մի մասը կատարել ռուսերեն: Ինչպես նշել է Կիկաբիձեն, նա «Թբիլիսո» երգի երկու հատված երգել է, որպեսզի ռուսները հասկանան, թե ինչ գեղեցիկ երկիր է Վրաստանը: