«Թբիլիսո» երգի երկու տող ռուսերեն երգեցի, որ իմանային, թե ինչ գեղեցիկ երկիր ենք. Բուբա Կիկաբիձե

21:39, 29.10.2020

«Միասնական ազգային շարժման» ցուցակի առաջին համար, Բուբա Կիկաբիձեն պարզաբանել է, թե ինչու է «Թբիլիսո» երգի մի մասը կատարել ռուսերեն լեզվով:

Ինչպես նշել է Կիկաբիձեն, նա ռուսերեն երգել է, որ ռուսները իմանան, թե ինչ գեղեցիկ երկիր է Վրաստանը:

«Իմ կյանքում առաջին անգամ կանգնած եմ ամբիոնի առջև, որտեղ այսքան մարդ կա: Զանգերը ղողանջեցին, որ Բուբա ինչու ես երգել «Թբիլիսոյի» երկու հատվածը ռուսերենով, ես ասացի, որ հասկանան, թե ինչ գեղեցիկ երկիր ենք»,- ասաց Բուբա Կիկաբիձեն:

«Ազգային շարժման» ցուցակի առաջին համարն այսօր կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաք-համերգին, կատարել է երկու երգ, այդ թվում «Թբիլիսոն»`վրացերեն և ռուսերեն լեզուներով:

Նմանատիպ