Այսօր բացվելու է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումը»
Այսօր բացվելու է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումը»

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հովանու ներքո հոկտեմբերի 22-23-ին անցկացվելու է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումը»:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկությամբ, ֆորումը բարձր մակարդակի երկխոսություն է կառավարությունների և բիզնեսի միջև, ինչպես նաև՝ լավագույն հարթակ պետության, կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչների միջև երկկողմ և բազմակողմ հանդիպումների համար:

Ֆորումի նպատակն է ստեղծել և հաստատել քննարկման հարթակ, որտեղ Մետաքսի ճանապարհ նախաձեռնության երկրների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչները կքննարկեն համագործակցության խորացման հեռանկարները և միջազգային և տարածաշրջանային առևտրի ոլորտում կապերը:

«Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումը» Ասիայի և Եվրոպայի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի խորացման լավագույն հնարավորություններից մեկն է:

«Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումին» ներկա է գտնվելու ավելի քան 60 երկրի ավելի քան 200 պատվիրակ, այդ թվում՝ ավելի քան 30 պաշտոնական պատվիրակության և մոտ 400 արտասահմանյան մասնավոր սեկտորի ներկայացուցիչ: