Արչիլ Թալակվաձեն Վատիկանի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի և Վատիկանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները
Արչիլ Թալակվաձեն Վատիկանի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի և Վատիկանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները

Վրաստանի խորհրդարանի նախագահը ընդունել է Վատիկանի արտակարգ և լիազոր դեսպան, մոնսինյոր Ժոզե Ավելինո Բետանկուրին:

Ճանաչողական բնույթի հանդիպմանը, Արչիլ Թալակվաձեն և հյուրը քննարկել են Վրաստանի և Վատիկանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները:

Ընդգծվել է պատմական բարեկամությունը: Մոնսինյոր Ժոզե Ավելինո Բետանկուրի հայտարարությամբ, Վատիկանը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Խոսքը վերաբերել է նաև Վրաստանի կաթոլիկ բնակչության, երկրի զարգացման գործում ունեցած ավանդին: Կողմերը զրուցել են նաև բարձրաստիճան այցերի նշանակության մասին և պայմանավորվել գնալով խորացնել հարաբերությունները:

Լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Թողնել մեկնաբանություն