Անգելա Մերկել. Սահմանափակումները մեղմացնելու որոշումը կարող է չափազանց համարձակ լինել, չվերացնենք արդեն իսկ ձեռք բերված արդյունքները
Անգելա Մերկել. Սահմանափակումները մեղմացնելու որոշումը կարող է չափազանց համարձակ լինել, չվերացնենք արդեն իսկ ձեռք բերված արդյունքները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բունդեսթագում համաճարակի մասին խոսելիս, բնակչությանը և խորհրդարանին կոչ է արել լինել կարգապահ: Ինչպես նշել է Անգելա Մերկելը, միայն այս ճանապարհով երկիրը կկարողանա շուտով վերադառնալ նորմալ կյանքին:

Իր խոսքում երկրի կանցլերն անդրադարձավ նաև սահմանափակումների վերացման խնդրին և ասաց, որ չնայած նա կողմ է դաշնային կառավարությունների որոշումներին, սակայն դրանց կատարման ձևը անհանգստացնում է Մերկելին:

Ըստ Գերմանիայի կանցլերի, սահմանափակումները մեղմացնելու որոշումը կարող է չափազանց համարձակ լինել:

«Եկեք չկորցնենք արդեն իսկ ձեռք բերված արդյունքները և ռիսկի պատճառով չստեղծենք լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու համար», – ասաց Անգելա Մերկելը: